Ուկրաինայում ցանկանում են ռուսաստանցի արտիստների «սեւ ցուցակը» վերանայել

Ուկրաինայի Մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը հայտարարել է, որ Կիեւը պատրաստվում է վերանայել ռուսաստանցի մշակութային գործիչների «սեւ ցուցակը», որոնց մուտքն Ուկրաինայի տարածք արգելված է: Այս մասին հայտնում է ուկրանական «1+1» հեռոսւտատեսությունը: Նշենքմ որ 2015-ին Կիեւի իշխանությունները թարմացրել էին այդ «սեւ ցուցակը» եւ ներառել այնտեղ եւս 43 մարդու, որով ցուցակում արդեն 140 գործիչ կա, ներառյալ Իոսիֆ Կոբզոնը, Օլեգ Գազմանովը, Վալերիա Պերֆիլովան, Սերգեյ Պենկինը Ալեքսանդր Ռոզենբաումը, Յուլյա Չիչերինան: Թե ինչ արդյունք է ունենալու այս վերանայումը դեռ պարզ չէ, սակայն Նիշչուկը հայտարարել է, որ վերանայման համար հատուկ միջգերատեսչական խորհուրդ է ստեղծվել ուժային կառույցների մեդիա ընկերությունների ներկայացուցիչների եւ Մշակույթի նախարարության մասնակցությամբ:

Մեկնաբանություն
X