Կառավարությունը մեզ է արհամարհում, մենք էլ իրեն․ բողոքի ցույցը շարունակվում է․ (ֆոտո, վիդեո)

>

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կառավարության շենքի դիմաց հավաքվել են «Սուրմալուի» եւ «Առինջ մոլի» աշխատակիցները, նրանք բողոքում են հարկայինի դեմ՝ պահանջելով իրենց հանգիստ թողնել, քանի որ ավելորդ գումարներ չունեն, որպեսզի փաստաթղթեր ձեռք բերեն, հաշվապահներ վարձեն։ Նրանց խնդիրն այն է, որ տոնավաճառներում սկսել են ստուգումներ իրականացնել։

Ցուցարարները տեսնելով, որ վարչապետն իրենց հետ հանդիպելու կոչին չի ընդառաջում, որոշեցին, որ նա իրենց արհամարհում է, հետևաբար իրենք էլ որոշեցին նույն կերպ պատասխանել և մեջքով շրջվեցին դեպի շենքը։

Ցուցարարները մինչև 12.00 էին ժամանակ տվել իրենց պահանջները կատարելու համար, սակայն արձագանք չստանալով որոշեցին իրազեկման երթ անցկացնել, ինչից հետո կրկին կհավաքվեն շենքի դիմաց։

Մեկնաբանություն
X