ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է

ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական իրավախախտումների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը նաև սույն թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումներին և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերին համապատասխան ընթացք տալու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործում է «Թեժ գիծ»:

Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010 511-603/ հեռախոսահամարով՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ ժամը 9:00-18:00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություն
X