Բելգիայի վարչապետը` Փարիզյան կրակողների մասին

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը խիստ քննադատության ենթարկել Փարիզում տեղի ունեցած կրակոցները դրանք անվանելով «վախկոտ քայլ եւ ագրեսիայի գործողություն»: Հիշեցնենք, որ երեկ գիշեր Փարիզի Ելիսեյան դաշտերում տեղի է ունեցել կրակոցներ, որից զոհվել է մեկ ոստիկան եւ վիրավորվել երկու քաղաքացիական անձ: Կրակոցն արձակածներից մեկը սպանվել է իրավապահների կողմից պատասխան կրակի արդյունքում, սակայն ոստիկանները կարծում են, որ նրա հանցակիցը կարողացել է փոխուստի դիմել եւ թաքնվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը ներկայումս ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում ենթադրյալ հանցակցին հայտնաբերելու համար: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ խմբավորումը:

Մեկնաբանություն
X