Եթե առևտրականների խնդիրները չլուծվեն, նստացույց կանեն (վիդեո)

Մոտ 40 րոպե առաջ Կառավարության դիմաց բողոքի ցույց իրականացնող տարբեր տոնավաճառների առևտրականներից 4-ը, ընդառաջ գնալով վարչապետի խորհրդական Հայկ Զոհրաբյանի պայմանին, որ իրենց հետ կարող են հանդիպել միայն Կառավարության ներսում ՊԵԿ ներկայացուցիչը և Հայկ Զոհրաբյանը, երկար մտորելուց հետո մուտք գործեցին Կառավարության շենք, որտեղ քննարկելու են իրենց խնդիրները, որը վերաբերում է վաճառականների տուգանքներին, փաստաթղթերին, որոնց առաջ իրենց կանգնեցրել է հարկայինը։ Մինչ Կառավարություն մտնելը, առևտրականներից ամենաակտիվը նշեց, որ եթե իրենց խնդիրները այսօր չլուծվեն, իրենք պատրաստ են նստացույց իրականացնել։

Նշենք, որ առավոտյան ժամը10։00-ից բողոքի ակցիան իրականացվում է։ Սկզբում Կառավարության դիմաց հարյուրավոր մարդիկ կային, սակայն նրանց թիվը գնալով պակասեց։ Առևտրականները պահանջում են վարչապետի հետ հանդիպում և նշում են, որ մինչև նրա հետ չհանդիպեն, ոչ մի տեղ չեն գնալու։ Բողոքի ակցիայի ընթացքում վաճառականները իրազեկման երթ անցկացրին Հանրապետության հրապարակով և կրկին վերադարձան Կառավարության բակ։

Մեկնաբանություն
X