Ֆրանսուա Օլանդը այցելել է Ելիսեյան դաշտերում կրակոցներից տուժածին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այցելել է գիշերը Փարիզի Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած կրակոցներից տուժածին, որը գտնվում է ներկայումս հիվանդանոցում: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը: Նախագահ Օլանդին ուղեկցել են վարչապետ Բեռնար Կազնյովը եւ ՆԳ նախարար Մատիաս Ֆեկլը: Վիրավորը ներկայումս Ժորժ Պոմպիդուի անվան հոսպիտալում է:

Հիշեցնենք, որ անցյալ գիշեր Փարիզի Ելիսեյան դաշտերում տեղի է ունեցել կրակոցներ ԻՊ խմբավորման ահաբեկչի կողմից: Վերջինս վնասազերծվել է, սակայն իրավապահները կարծում են, որ ունեցել է հանցակից:

Մեկնաբանություն
X