«Ռեալ»-ի կիսապաշտպանը՝ «Ինտեր»-ի ուշադրության կենտրոնում

Միլանի «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պյերո Աուլիզիոն հանդիպում է անցկացրել պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Այդ մասին հայտնում է Football Italia-ն: Կողմերը քննարկել են գործակալի երկու հաճախորդի՝ իտալական ակումբ տեղափոխության հնարավորությունը:

Նշվում է, որ «Ինտեր»-ը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի և «Մոնակո»-ի ֆուտբոլիստ Ֆաբինյոյի տրանսֆերները: Երկու ֆուտբոլիստի իրավունքների դիմաց ակումբը կարող է վճարել շուրջ 90 մլն եվրո. 60-ը՝ Խամեսի տրանսֆերի դիմաց, 30-ը՝ Ֆաբինյոյի իրավունքների դիմաց:

Սակայն նշված ֆուտբոլիստների տեղափոխությունը կարող է չկայանալ, եթե թիմը չկարողանա եվրագավաթների ուղեգիր նվաճել: Հավելենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Խամեսն անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և գոլային 7 փոխանցման հեղինակ: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ֆաբինյոն մասնակցել է 31 խաղի, դարձել 8 գոլի և գոլային 3 փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություն
X