Մխիթարյանը կխաղա «Սելտա»- ի դեմ

Այսօր՝ ապրիլի 21-ին Նյոնում կայացավ Եվրոպայի լիգայի գավաթի 2016/2017 թվականների խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը:

Եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը:

«Այաքս»-«Լիոն»
«Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ»

Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 4-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց՝ մայիսի 11-ին:
Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմում:

Մեկնաբանություն
X