Աշխատակազմը փոքրացնելու փոխարեն մեծացնում են

Օպտիմալացումների, կրճատումների մասին հայտարարած Կարեն Կարապետյանը մեծացնում է աշխատակազմը: Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետը նոր որոշում է ստորագրել, ըստ որի՝ 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 33-րդ կետում «523» և «419» թվերը համապատասխանաբար կփոխարինվեն «549» և «445» թվերով:

Մեկնաբանություն
X