ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը` Փարիզի ահաբեկչության մասին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը իր ցավակցություններն է հայտնել երեկ գիշեր Փարիզի Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած ահաբեկչական բռնարարքից տուժածներին: «Իմ անկեղծ ցավակցությունները զոհերի եւ տուժածների ընտանիքներին»,- գրել է Զանիերն իր թվիթերյան միկրոբլոգում՝ հավելելով, որ ահաբեկչության եւ ծայրահեղական բռնության դեմ պայքարը ներկայիս աշխարհի օրակարգի թիվ մեկ հարցն է շարունակում մնալ: Նշենք, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ խմբավորումը:

Մեկնաբանություն
X