Հարկայինում պատրաստվում են հարսանիքի

Ապրիլի 22-ին Խոշոր հարկատուների տեսչության նախկին պետ, այժմ ՊԵԿ կազմակերպական-հսկողական վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանի որդու հարսանիքն է։ Հարսնացուն սովորական ընտանիքից է։ Այս օրերին հարկայինում թիվ մեկ թեման հարսանիքին մասնակցությունն է՝ ինչ հագնել, ինչ տանել կոնտեքստով։ Հրավիրվածներից մեկը նախօրեին մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չգիտեն էլ՝ որտեղ է լինելու խնջույքը, գնալ ընկերոջ «Օջախը», թե հարստացնել վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենսը»։
Հարսանիքը ուշագրավ է նաեւ նրանով, որ լինելով ՊԵԿ խաչատրյանական կլանի ներկայացուցիչը՝ Մաշադյանը ստիպված կլինի հին կլանից ոմանց չհրավիրել՝ «գազավիկների» կլանի առաջ վատամարդ չդառնալու համար։

Մեկնաբանություն
X