Կյանքի կանոններ Մայա Պլիսեցկայայից

Երբեք չեմ սիրել շատ պարապել, թերեւս հենց դա ձգեց իմ կարիերան։ Իմ ոտքերը հոգնած չէին։

Չեմ կարծում, որ բարությունը խելքի մեծ պաշարից է։ Բարի լինում են նաեւ հիմարները։

Չեմ սիրում ունայնություն ո՛չ բեմում, ո՛չ էլ կյանքում։ Ավելորդ խոսքեր նույնպես պետք չեն։

Արվեստում կարեւորը «ինչպեսն» է, ոչ թե «ինչը», կարեւոր է, որ արածդ հուզի բոլորի հոգիները։

Տղամարդկանց միշտ էլ դուր է գալիս կանացի սիրուն մարմինը։ Ես չեմ կարծում, որ բալետի պարուհիները նրանց գրավում են իրենց խելքով։

Չխժռե՛լ, նիհարելու ավելի արդյունավետ միջոց դեռեւս չեն մտածել։

Ես ավելի շատ սիրում եմ նրբերշիկ ու գարեջուր, քան քաղցրավենիք։ Առհասարակ, մարդիկ հացով կարագից ավելի համեղ բան դեռեւս չեն հորինել։

Մարդիկ ռասսաների, խավերի չեն բաժանվում, մարդիկ լինում են կամ լավը, կամ վատը։ Լավերը նվեր են երկնքից։

Առանց պարծենալու ձեզ մի բան կասեմ՝ Աստված տվել է ինձ շնորհներ եւ լավ որակներ, ես բազում դերեր եմ պարել Մեծ թատրոնում, կարծես համբավս համաշխարհային է եւ ունեմ հրաշալի ամուսին, ես նախանձելու ոչինչ չունեմ։

Կյանքիս ամբողջ նպատակը պարն է եղել, եւ այդ նպատակը հաղթահարված է։

Մայրս կինոդերասանուհի էր, այն ժամանակ դեռ ֆիլմերը համր էին։ Նա խաղում էր ուզբեկուհու դերեր, միշտ ողբերգական ավարտով։ Նրան մեկ ձիերն էին ճզմում, մեկ այրում էին։ Ես հեկեկում էի, երբ նայում էի ֆիլմերը, չնայած նա կողքիս նստած էր ու ասում էր, որ միշտ իմ կողքին կլինի։

Ես միշտ պարել եմ հանդիսատեսի համար։ Երբ բեմից գնացի, ուրիշ որեւէ տեղ չեմ պարել, իսկ պարել ինքս ինձ համար, երբեք մտքովս չի անցել։

Ես չեմ ներել թշնամիներիս, հանուն ինչի՞, ես խորապես համոզված եմ, որ մարդիկ չեն փոխվում, եւ թող բոլորն իմանան՝ ես չեմ ներել ու ոչինչ չեմ մոռացել։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X