«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է ԱՄՆ տեղափոխվել և դառնալ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է ԱՄՆ տեղափոխվել և դառնալ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Առաջիկա մրցաշրջանում MLS-ի առաջնությունը կընդլայնվի, և «Լոս Անջելես Գելեքսի»-ն՝ պատրաստվելով Հյուսիսային Ամերիկայի ուժեղագույն լիգայում իր մեկնարկին, սկսել է աշխատանքներ կատարել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ:

«Լոս Անջելես»-ի նորեկներից մեկը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողը, ում ակումբը տարեկան 5 մլն ֆունտ աշխատավարձ է խոստացել (շուրջ 6,5 մլն դոլար):

Ընդ որում, քանի որ MLS-ի նոր մրցաշրջանը մեկնարկելու է 2018 թվականի մարտին, ամերիկացիները պատրաստ են իրավունք տալ Զլատանին վարձավճարով հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ֆուտբոլիստը կխաղա Անգլիայում, իսկ աշխատավարձը կստանա ԱՄՆ-ում:

Եթե գործարքը կայանա, Զլատանը կդառնա MLS –ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Aren Mkrtchyan

Մեկնաբանություն
X