Փարիզյան «հրաձիգի» մեքենայում զենք է հայտնաբերվել. France Info

France Info-ն հայտնում է, որ երեկ գիշեր Փարիզում ահաբեկչություն իրականացրած անձի ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք եւ զինամթերք: Պարբերականը նաեւ հայտնում է, որ ոստիկանությունը պարզել է ահաբեկչի ինքնությունը: Ըստ այդմ, վերջինս երեսունիննամյա Քարիմ Շյորֆին է եղել: Ֆրանսիական ոստիկանությունը չի բացառել, որ կատարվածը նախապես պլանավորած ահաբեկչական բռնարարք է եղել: Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հարձակումն իրականացրած անձին որակել է որպես ահաբեկիչ: Ոստիկանությունը ներկայումս շարունակում է Շյորֆի հնարավոր հանցակցին կամ հանցակիցներին հայտնաբերման գործողությունները: Խուզարկություններ են իրականացվել Սենի եւ Մարնի դեպարտամենտներում, Շյորֆի բնակարանում:

Մեկնաբանություն
X