Ռուսաստանը մասնակի փոխհատուցել է սիրիական ՀՕՊ կորուստները. Բըշար ալ-Ասադ

Ռուսաստանը մասնակի փոխհատուցել է այն կորուստները, որ ունեցել է Սիրիան ամերիկյան զինուժի կողմից վերջին հրթիռակոծությունից հետո: Այս մասին ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադը՝ հավելելով, որ այդ փոխհատուցումն ու աջակցությունը, սակայն դեռ բավարար չեն: Ասադն արձանագրել է, որ հակամարտության տարիների ընթացքում ահաբեկիչները ոչնչացրել են Սիրիայի ՀՕՊ համակարգերի գրեթե կեսը, եւ ամբողջը վերականգնելու համար պետք կլինի երկար ժամանակ: Ավելի վաղ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Դամասկոսն ունի «Բուկ» համակարգեր, С-200 համակարգեր, իսկ արդեն ռուսները տեղակայել են С-400 եւ С-300 համակարգեր, որոնք հիմնականում պաշտպանում են Հմեյմիմի ռազմական բազան, Տարտուսն ու Լաթաքիան:

Մեկնաբանություն
X