Հիմա ավելի շատ զբաղվում եմ ընտանիքիս կողմից ՀՀ–ում և Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերով. Գագիկ Խաչատրյան.tert.am

Tert.am-ը զրուցել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

-Պարո՛ն Խաչատրյան, կառավարությունից հեռանալուց հետո ինչո՞վ եք զբաղված,
ի՞նչ, այսպես ասած, առաջնահերթություններ ունեք հիմա: Ո՞ր ոլորտում Ձեզ
կարող ենք տեսնել առաջիկայում:

–Ազատ ժամանակս էապես ավելացել է և հիմա ավելի շատ հնարավորություն ունեմ զբաղվելու Հայաստանում և Արցախում, հատկապես առաջնագծում իրականացվող այն կարևորագույն ծրագրերով, որոնք որդիներս սկսել էին դեռ շատ ավելի վաղ։ Ամեն իրականացված լուրջ քայլ բազմաթիվ նոր գաղափարներ է ծնում, և, հետևաբար, անելիքի պակաս չի լինում։ Միաժամանակ սա շատ լավ ժամանակահատված է անգլերենս կատարելագործելու համար, մի բան, որ վաղուց էի պլանավորել։ Հիմա դա էլ եմ հասցնում։ Շնորհակալ եմ, որ հետաքրքրվեցիք։

-Մամուլը Ձեր հրաժարականից առաջ և հետո հետևողականորեն գրում է, որ Դուք ընտանյոք հանդերձ արտագաղթել եք ԱՄՆ, խնդրում եմ մեկնաբանել։

–Դե Դուք էլ եք մամուլ ներկայացնում, կարծում եմ կգրեք, թե որտեղ եք հարցազրույց վերցրել։ Աշխարհում գարնանային Երևանից լավ ԱՄՆ չկա։ Իրականում որդիս որոշեց
ուսումնառությունը շարունակել և ընդունվելով Հարվարդի համալսարան՝ ժամանակավորապես Բոստոնում է, միգուցե դա էր առիթը նման տեղեկությունների
տարածման համար։ Բայց խնդիր չէ, իհարկե, կարծում եմ՝ շատ արագ կուղղվի
սխալմունքի թողած էֆեկտը։

- Դուք անմասն մնացիք ապրիլի 2-ի ընտրություններից՝ ներգրավված
չլինելով քաղաքական գործընթացների մեջ, չպաշտպանելով որևէ թեկնածուի
Հանրապետական կամ այլ կուսակցություններից: Ինչո՞ւ, Ձեզ քաղաքականությունից
դո՞ւրս եք համարում: Համեմատության համար ասեմ, որ Ձեզ հետ միասին «հին»
կառավարությունից հետո գործադիրից հեռացած տրանսպորտի և կապի նախկին
նախարար Գագիկ Բեգլարյանը, օրինակ, ակտիվ ներգրավված էր իր եղբոր՝ Հակոբ
Բեգլարյանի նախընտրական շտաբի աշխատանքներին:

-Խորհրդարանական ընտրությունները կարևորագույն գործընթաց է մեր պետության
կյանքում և, իհարկե, չի կարող անտարբեր թողնել որևէ ակտիվ քաղաքացու։ Ես էլ
ինձ ակտիվ քաղաքացի եմ համարում և իմ պատկերացումների շրջանակում, իհարկե,
ակտիվ եմ եղել թե՛ իմ շրջապատի, թե՛ իմ ընկերների, թե՛ իմ կարծիքը հաշվի
առնող բազմաթիվ մեր համաքաղաքացիներին իմ դիրքորոշումը ներկայացնելու
հարցում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություն
X