Մենք ևս մեկ քայլ կատարեցինք՝ դեպի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Անդերլեխտ»-ի նկատմամբ տարած հաղթանակը:

«Դրամատիկ երեկո էր: Ուրախ եմ հաղթանակի համար: Ուրախ եմ նաև, որ կարողացա գոլ խփել: Մենք ևս մեկ քայլ կատարեցինք՝ դեպի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ»,- Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: «Կարմիր սատանաներ»-ի հակառակորդը կլինի «Սելտա»-ն: Կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 4-ին, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 11-ին:

Մեկնաբանություն
X