Պատրաստ եմ իմ ամբողջ ուժերով միանալ Տարոն Մարգարյանին. Գոռ Վարդանյան (տեսանյութ)

«Ես սատարում եմ իրեն և պատրաստ եմ իմ ամբողջ ուժերով միանալ Տարոն Մարգարյանին, որ մեր Երևան քաղաքում աշխատենք և գեղեցկացնենք և կազմակերպենք այն ամենն ինչ-որ մեր ժողովրդի համար է».- նշում է Դուքենդոյի եւ «Ֆուլ կոնտակտ» կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը։

Այսօր Էրեբունի վարչական շրջանում մեկնարկեց ՀՀԿ ավագանու ընտրությունների քարոզարշավը, որին ներկա էր նաև դերասան Գոռ Վարդանյանը, ով լրագրողներին հորդորեց «ավելի բարի աչքով նայել»։

«Որպես քաղաքացի այո գոհ եմ, որպես հայ գոհ եմ և որպես ընկեր շատ գոհ եմ».- նշում է դերասանը։ Արդյոք օգտվո՞ւմ է Գոռ Վարդանյանը հանրային տրանսպորտից, հետաքրքրվեցին լրագրողները. «Հիմա ի՞նչ եք ուզում ինձանից լսել, իհարկե նստել եմ։ Եթե դուք խոսում եք պրոբլեմներից, ցանկացած աշխատանքի մեջ կան պրոբլեմներ, իդեալական ոչ մի համակարգ չի գործում, բայց հարցի մյուս կողմը եկեք նայենք։ Եկեք կանգնեք Տարոն Մարգարյանի կողքը, օգնենք, եթե կա ինչ-որ տեղ պրոբլեմներ, եկեք միանանք, ամեն մեկս մեր չափով օգնենք».- նշեց Գոռ Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X