Փարիզյան ահաբեկչությունը՝ լուսանկարներով

>

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը: Ինչպես հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը, կրակոցներ են հնչել Փարիզի Ելիսեյան դաշտերում: Կա մեկ զոհ եւ երկու վիրավոր: Վիրավորներից մեկը, որը ոստիկան է գտնվում է Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցում: Ֆրանսիայի նախագահը եւ վարչապետը դատապարտել են կատարվածը եւ կոչ արել ֆրանսիացի ժողովրդին միասնականության եւ համախմբվածության: Զոհվածի ընտանիքին եւ հարազատներին ցավակցություններ են հնչել նաեւ միջազգային տարբեր կառույցներից եւ եվրոպական տարբեր մայրաքաղաքներից: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ խմբավորումը:

Մեկնաբանություն
X