«Յուվենթուս»-ը կարող է Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ. Դել Պիերո

Թուրինի «Յուվենթուս»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոյի կարծիքով՝ թուրինցիները կարող են դառնալ Եվրոպայի ուժեղագույն ակումբը:

««Յուվենթուս»-ի ֆուտբոլիստները «Բարսելոնա»-ի հետ դիմակայության ժամանակ արեցին այն, ինչ պետք էր՝ հակառակորդին հնարավորություն չտալով աչքի ընկնել անգամ մեկ գոլով: Վերջին երեք տարում թիմը երկրորդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել: Դա կարևոր է:

Երկու տարի առաջ «Յուվենթուս»-ի և «Բարսելոնա»-ի միջև էական տարբերություն կար, բայց այժմ մենք չենք տեսնում այն խաղադաշտում: Թիմը հիանալի պաշտպանվում էր և բոլորին ցուցադրեց, որ կարող է Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ»,- Sky Sports-ը մեջբերում է Դել Պիերոյի խոսքերը:

Մեկնաբանություն
X