Սիրիայից արձակված արկը պայթել է Իսրայելի հյուսիսում

Սիրիայի տարածքից արձակված արկը ընկել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների հյուսիսային մասում՝ չպատճառելով որևէ վնաս:

«Արկն արձակվել է Սիրիայի տարածքից և պայթել է Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածում՝ բաց տարածքում»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

«Զինվորականները սանրում են տարածքը, տուժածների մասին տեղեկություններ չկան»,- հավելել է մամլո ծառայությունը:

Պատասխան գործողությունների մասին իսրայելցի զինվորականներն առայժմ չեն խոսում: Սովորաբար նման դեպքերում իսրայելական բանակը կրակ է բացում Սիրիայի կառավարական ուժերի ուղղությամբ:

Մեկնաբանություն
X