Ուզբեկստանում կինը փորձել է վաճառել 4-ամյա որդուն՝ բնակարան գնելու նպատակով

Տաշքենդում իրավապահները ձերբակալել են մի կնոջ, ով փորձել է վաճառել իր 4-ամյա որդուն, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում լատարելով Ոզբեկստանի մայրաքաղաքի ոստիկանությանը:

«Կինը ձերբակալվել է ոստիկանության Տաշքենդի Չիլանզարի շրջանային բաժնի աշխատակիցների կողմից՝ 2013թ. ծնված տղային վաճառելու փորձի ժամանակ»,- գործակալությանը հայտնել են բաժանմունքից:

Նշվում է, որ կինը ցանկացել է երեխային վաճառել 14 հազար դոլաով՝ բնակարան գնելու նպատակով:

Ներկա պահին երեխան գտնվում է մանկական վերականգնողական կենտրոնում:

Ձերբակալվածը մեղադրվում է մարդկանց առևտրով զբաղվելու մեջ: Ուզբեկստանի օրենսդրությամբ նրան 12 տարվա ազատազրկում է սպառնում:

Մեկնաբանություն
X