Գալիանին մերժել է «Ռեալ»-ի հրավերը և կարող է...

«Միլան»-ի նախկին փոխնախագահ Ադրիանո Գալիանին մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի՝ ակումբի տեխնիկական տնօրեն դառնալու հրավերը: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:

Գալիանին 31 տարվա ընթացքում աշխատել է միլանյան ակումբում: 1986 թվականին նրան աշխատանքի է հրավիրել Սիլվիո Բեռլուսկոնին՝ ակումբը գնելուց հետո:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ավարտվել է «Միլան»-ի բաժնետոմսերի վաճառքը չինացի ներդրողներին, և Գալիանին մնացել է առանց աշխատանքի: Նա հայտարարել է, որ չի աշխատի իտալական այլ ակումբներում: Տեղեկությունների համաձայն՝ 72-ամյա Գալիանին կարող է ստանձնել Իտալիայի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնը:

Մեկնաբանություն
X