Աֆղանստանում գրոհայինների թիրախ են դարձել ռազմաբազայի մզկիթը և ճաշարանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Աֆղանստանում ամերիկյան հրամանատարությունը հայտարարել էր «Թալիբան» շարժման գրոհայինների՝ ռազմաբազայի վրա հարձակման արդյունքում 50 զոհի մասին:

«Նախնական տվյալներով, հարձակման թիրախ են եղել մզկիթը և ճաշարանը, որտեղ գտնվում էին աֆղան զինծառայողներ և հնարավոր է, քաղաքացիական անձինք, ովքեր աշխատում են ռազմաբազայում»,- մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ջոն Թոմասը:

Նրա խոսքով՝ մարտը ռազմաբազայի մոտ դեռ շարունակվում է, պատասխան կրակից զոհվել են նաև գրոհայիններ:

«ԱՄՆ կոալիցիայի զինծառայողների շրջանում զոհեր չկան»,- ասել է Թոմասը:

Մեկնաբանություն
X