Արնավի դերակատարի բացառիկ հարցազրույցը «Հրապարակ»-ին

>

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուս_տասերիալի գլխավոր հերոսի՝ Արնավի դերակատարը՝ Բարուն Սոբտին, բացառիկ հարցազրույց է տվել «Հրապարակ»-ին։ _

** -Հայաստանում դուք բավականին սիրված եք, երբեւէ եղե՞լ եք Հայսատանում։**

Շնորհակալություն, գիտեմ, իմ երկրպագուները ինձ գրում են այդ մասին Հայաստանից: Ես չեմ եղել Հայաստանում, բայց եղել եմ Թուրքիայում։

-Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին։

Հայաստանում ես մի հին պատմական հուշարձան գիտեմ՝ Խոր Վիրապ։

-Պատրաստվո՞ւմ եք գալ Հայաստան, հրավե՞ր ունեք։

Չգիտեմ երբ, սակայն գալու եմ շուտով, երեւի այս տարի։ Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շուտ գամ Հայաստան, քանի որ Հայաստանը հիանալի երկիր է: Իմ այցի կոնցեպտը կլինի հետեւյալը՝ հանդիպել եւ ողջունել իմ հայ երկրպագուներին:

- Այլ երկրներից առաջարկ ստացե՞լ եք նկարահանվելու սերիալներում։

Այո։ Հրավերներ ունեմ Թուրքիայից, Ինդոնեզիայից, Քենիայից՝ Աֆրիկա։

-Դուք նաեւ մոդել եք, մոդելի կարիերան չի՞ տուժել դերասանությամբ զբաղվելու պատճառով։

Կյանքում պետք է հաղթահարենք մի քանի բան: Իմ կարիերան ներկայումս ձեւավորվում է: Առայժմ ես չեմ ուզում լինել մոդել, երեւի հետագայում կցանկանամ։

-Դուք Հայաստանում հայտնի եք «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալից, իրականում Ձեր դերակատարի՝ Արնավի, հետ նմանությո՞ւն ունեք։

Սերիալային իմ հերոս Արնավի հետ նմանություն չունենք, մենք տարբեր մարդիկ ենք։

-Տեսե՞լ եք հայկական ֆիլմեր, սերիալներ, ծանո՞թ եք հայ կինոարտադրությանը։

Ոչ, ես հայկական կինո կամ սերիալ չեմ նայել եւ չեմ կարող որեւէ բան ասել այդ մասին։

-«Բոլիվուդ»-ից հրավեր, առաջարկություն ստացե՞լ եք։

Այո, ես Բոլիվուդից հրավեր ունեմ եւ ես մեկ այլ ֆիլմում էլ եմ նկարահանվել, որը կոչվում է «Main aur Mr. Right»։

-Գիտե՞ք երգել, պարել, թե՞ ֆիլմերում ձեզ փոխարինում են։

Ոչ, ես վատ երգիչ եմ: Մեզ մոտ ասում են՝ լոգարանային երգիչ»: Ես չեմ կարողանում պարել, նույնիսկ չգիտեմ, թե ինչ բան է պարը։

-Հնդկաստանում բոլո՞րն են Ձեզ ճանաչում, որո՞նք են հայտնի լինելու բացասական, դրական կողմերը։

Այո, ես այստեղ էլ շատ ճանաչված եմ: Մարդիկ շատ սիրում են ինձ եւ նվերներ են փոխանցում իմ օգնականների կամ մենեջերի միջոցով, ուզում են հանդիպել ինձ հետ: Դրական բաները, որոնք իմ մտքում են՝ լինել հավասարակշռված և անձամբ կառավարել կյանքը, կայացնել կյանքիդ առնչվող ճիշտ որոշումներ։ Բացասական երևույթներն են՝ շատ չմտածել, ժամանակ առ ժամանակ հիմար որոշումներ չկայացնել։ Պետք է լինել ազատամիտ և քո կարիերան զգուշորեն կառավարել։

-Ձեր կինը ինչպե՞ս է վերաբերում բազմահազար երկրպագուհիներին։

Նա իմ կյանքի իմաստն է: Ոչ ոք չի կարող փոխարինել նրան: Նա իմ սերն է: Նա շատ լավ է հասկանում ինձ եւ չի խանդում ինձ կամ իմ կարիերային:

- Իրական կյանքում դուք հնդկական ծեսերին, ավանդույթներին հետեւո՞ւմ եք, թե դա հիմնականում ֆիլմերում է արտացոլվում։

Այո, ես կատարում եմ մեր ավանդույթներն ու ծիսակատարությունները: Ավանդույթները պահելն ու ծիսակատարություններ անելը շատ կարեւոր է: Դրանք միայն ֆիլմերում չեն:

Լուսանկարները «Հրապարակ»-ին անձնական արխիվից տրամադրել է դերասանը։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X