Ջասթին Բիբերը համերգային շրջագայությամբ ժամանել է Իսրայել

Աշխարհահռչակ կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը համերգային շրջագայությամբ ժամանել է Իսրայել: Վեց տարվա ընդմիջումից հետո նա համերգ կունենա Թել Ավիվում, Յարկոն պուրակում: Այս մասին հայտնում է«Հաարեց»-ը: Բիբերի համերգի ընթացքում անվտանգությունը կապահովի հարյուր անվտանգության աշխատակից եւ երկու հարյուր ոստիկան: Յարկուն պուրակն արդեն այս ժամերից սկսած սկսել է մարդաշատ դառնալ եւ քսաներեքամյա փոփ աստղի երկրպագուհիներն արդեն պուրակում են: Բիբերի հետ Իսրայել են ժամանել նրա թիմի 115 անդամները եւ 15 թիկնապահները: Նշվում է, որ պաշտոնական որեւէ հանդիպում չի նախատեսվում:

Մեկնաբանություն
X