Ցավակցում եմ բոլորիս

Երբ վատ լուր է լինում, բոլորը խուսափում են առաջինն ասել։ Հայաստանում հնգյակի ծնունդը յուրաքանչյուր հայի ընտանիք ջերմացրեց։ Հնգյակը դարձավ ազգի երեխան։

Ու այսօր․․․

Ցավակցում եմ բոլորիս։

Ինչպես համընդհանուր ուրախությունը, համընդհանուր վիշտն էլ է միավորում մարդկանց։ Եթե համընդհանուր ուրախության դեպքում ուժովանում ենք, զորանում, վշտի դեպքում՝ դիմակայում, հաղթահարում ենք միասին։

էրեբունի ԲԿ-ում գտնվող մեր փոքրիկ աղջիկը մահացել է, մյուսների վիճակը նույնն է՝ 2-ի վիճակը կայուն ծանր:

Ակամայից վերապրում եմ ծնունդն ընդունող Անդրանիկ Պողոսյանի հուզմունքը․

«Ես իմ աշխատանքային գործունեության 40 տարիների ընթացքում նման դեպք չեմ հանդիպել: Եռյակներ եղել են, մեկ անգամ հանդիպել ենք նաև քառյակի, բայց հնգյակը մեզ համար առաջինն է»։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X