Նիհարում են հայ հայտնիները․ տեսանյութ, ֆոտո

>

Այսօր «Էկո սնունդ» գրուպը, որն իր հաճախորդին սնունդով պայուսակ է տրամադրում, որից օրական 5-6 անգամ սնվելով՝ հնարավոր է նվազեցնել քաշը, հանդիպում էր կազմակերպել իր հաճախորդների հետ, որոնց թվում էին նաեւ հայ հայտնիները․ նրանք եւս օգտվում են «Էկո սնունդի» ծառայություններից։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը տասը օրում նիհարել է 3 կիլոգրամից ավելի, նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ գոհ է նորույթից:

«Էկո գրուպը ինքը քեզ համար ամեն ինչ անում է, ամբողջ օրվա ուտելիքը քեզ մոտ է լինում, գործը շատ է հեշտացնում։ Կարծում եմ, որ ավելի մեծ արդյունքների կհասնենք»:

Հայտնի նիհարողների շարքում է նաեւ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, որը 2 շաբաթվա ընթացքում կարողացել է նիհարել 8 կգ-ով․ «Հիմա դադար ենք տվել, բայց կարծում եմ՝ կսկսենք նորից։ Առհասարակ լավ է, որ մարդը իրեն հետեւում է»։

«Էկո սնունդ» գրուպի հիմնադիր, դիետոլոգ Գայանե Շախատունին միջոցառման ընթացքում ներկայացրեց, թե ինչպես են սնվում իրենց ծառայություններից օգտվելու դեպքում: Սննդակարգում ներառված է նաեւ թխվածք, որը պատրաստված է առանց ալյուրի եւ շաքարի:

Այս ծառայությունից է օգտվել նաեւ ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը, որը եւս ներկա էր․ «Ես արդեն ապրում եմ որպես նորմալ մարդ, ուտում եմ այն, ինչ ուզում եմ, բնականաբար տրամաբանության սահմաններում։ 4 ամիս կլինի ես դադար եմ տվել, բայց քաշ չեմ հավաքել, հակառակը՝ գնալով նվազում եմ»։

Միջոցառման վերջում անակնկալներ եղան հյուրերի համար: Պատահականության սկզբունքով արկղից հանվեցին նախապես այնտեղ գցված անունները, որոնք «Էկո սնունդից» մի քանի օր անվճար օգտվելու հնարավորություն ստացան։

Մեկնաբանություն
X