Րոպեներ առաջ կրակահերթ գյուղի ուղղությամբ

Կոթիից գրում են․

Armen Meliqyan

Կրակահերթեր Կոթիի ուղղությամբ

Ես Կոթիից եմ, հենց էստեղ, հիմա էս պահին դադարեց կրակահերթերը, բայց մի րոպեի չափ եղավ։ Հուսանք որ բան չկա , հիմա լռություն է․․․

Հայտնում են, որ խոշոր տրամաչափի գնդացիրներից ադրբեջանական կողմը ընդհատումներով կրակ է բացել նաև Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան գյուղի վրա: 20 րոպեի ընթացքում 7անգամ Բաղանիսը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել է:

Կոթիից նորից ահազանգում են, որ

Armen Meliqyan

Մեր գյուղի ու կողքի գյուղերի ուղղությամբ է հիմա, նոր էլի եղավ կտրեց մի երկու ժամ է պարբերաբար կրակում են։

ՀԳ Փորձում եմ ճշտել մանրամասները ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։ Արձագանքի դեպքում կիրազեկեմ։

ՀԳ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է․

Այսօր հակառակորդը ժամը 22։00 ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է։

Մեկնաբանություն
X