Անջելինա Ջոլին շքեղ առանձնատուն է գնել Բրեդ Փիթի տան հարևանությամբ

Անջելինա Ջոլին 25 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն է գնել Բրեդ Փիթի տան հարևանությամբ, որպեսզի մոտ լինի վերջինիս: Առանձնատան լուսանկարները հրապարակել է բրիտանական Mirror պարբերականը:

Ինչպես հաղորդում է «Россия 24» հեռուստաընկերությունը, հսկայական տունը Լոս Անջելեսի ամենաթանկ առանձնատներից մեկն է: Այն ունի վեց ննջասենյակ, տաս լոգասենյակ, մարզասրահ, բաց լողավազան և մեծ գրադարան:

Հոլիվուդյան կինոաստղն առանձնատունը գնել է, որպեսզի նախկին ամուսնու համար ավելի հեշտ լինի հանդիպել երեխաներին, քանի որ դերասանը ապրում է Ջոլիի նոր տնից ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա:

Մեկնաբանություն
X