Արծվիկի ելույթի ժամանակ տեխնիկական խնդիրներ առաջացան․ լրագրողների մոտ նա 5-րդն է

>

Երեկ՝ մայիսի 8-ին, տեղի ունեցավ եվրատեսիլյան գլխավոր փորձը, որի ընթացքում իրենց գնահատականները փակ լսումների ժամանակ պետք է տային մրցույթի ժյուրիի անդամները։ Արդեն այսօր ժյուրիի միավորներին կգումարվի հանդիսատեսի միավորները։

Արծվիկի ելույթի ժամանակ տեխնիկական խնդիրներ առաջացան․ միացվեց Չեխիայի երգի մինուս տարբերակը, այնուհետև կազմակերպիչները ներողություն խնդրեցին և շտկեցին այն։

Ելույթների ավարտից հետո, ավանդույթի համաձայն, մամուլի սրահում գտնվող լրագրողները բաշխեցին իրենց միավորները՝ հետևյալ հաջորդականությամբ․

Հիշեցնենք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր՝ Հայաստանի ժամանակով 23։00-ին, տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո։

Մեկնաբանություն
X