Արծվիկը զիջում է դիրքերը

>

Երեկ՝ մայիսի 9-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ 18 երկրների ներկայացուցիչներից միայն 10-ը հնարավորություն ունեցան եզրափակիչ անցնելու, այդ թվում՝ Հայաստանը։

Ուշագրավ է, որ ելույթից անմիջապես հետո, մրցույթում Հայաստանի մասնակից Արծվիկի հաղթելու շանսերը միանգամից ավելացան։ Բուքմեյքերական գրասենյակների մոտ Արծվիկը բարձրացավ 3-րդ հորիզոնական։ Իսկ այսօր պատկերն արդեն փոխվել է։ Բուքմեյքերական նույն գրասենյակները Հայաստանի ներկայացուցչի հաղթանակը շատ հավանական չեն համարում․ Արծվիկն այս պահին իջել է 8-րդ հորիզոնական։

Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Նշենք նաև, որ կիսաեզրափակիչ փուլից անմիջապես հետո մասնակիցների մամուլի ասուլիսը տեղ ունեցավ, որի ժամանակ, վիճակահանության միջոցով, որոշվում էր, թե որ երկիրը եզրափակիչ փուլի որ հատվածում է ելույթ ունենալու։ Այսպես՝ Արծվիկը եզրափակիչ փուլում ելույթ կունենա առաջին հատվածում։

Մեկնաբանություն
X