Զարուհու դստեր մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում

Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, Տարոն Մարգարյանի շտաբում այսօր տեղի ունեցած միջադեպից մոտ մեկ ժամ անց տեղափոխվել է հիվանդանոց,- հաղորդել է Հրապարակը։

Իմացանք նաև, որ աղջիկը տեղափոխվել Հանրապետական հիվանդանոց, որտեղից և հաջողվեց պարզել, որ Փոստանջյանի դստեր մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի շտաբում միջադեպ է գրանցվել։ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր իշխող Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, ինչը և պատճառ է հանդիսացել միջադեպին։

Մեկնաբանություն
X