Տատի ջան ու՞մ ընտրեցիր․․․

«Պառադների ժամանակ» երևի միայն ես չէ, բոլորս էլ հպարտանում ենք, երբ ցուցատրում են մեր ռազմական տեխնիկան, կենդանի ուժը․․․ Ներքուստ մտածում ենք՝ թող թշնամին տեսնի ու սարսափի․․․ մենք զորե՜ղ ենք։

Վերջին շրջանի ընտրությունների մեջ նույն «պառադային» բովանդակությունն եմ տեսնում։

Թվեր են ցույց տրվում, սարսափազդու թվեր։ Ասես իսկանդերներ լինեն։

Եթե ռազմական տեխնիկան ցույց է տրվում թշնամուն սարսափեցնելու համար, չեմ հասկանում՝ ո՞րն է ընտրությունների «պառադի իմաստը»։ Ու՞մ եք սարսափեցնում։ Ո՞վ է թշնամին։

Հաղթե՜լ եք, ու՞մ եք հաղթել․․․

Երեկ մի բուռ դարձած մտերիմ տատիկի հետ էի զրուցում։ Ասում էր․

բալա ջան , իմ ընտրությունն արդեն արված է։ Ամուսինս մի քսան տարի առաջ է մահացել, տղաս Ամերիկա գնալուց առաջ ասաց՝ այ մեր քո քարն էլ գցեմ, ինչ իմանաս․․․ վիճակս ոնց կլինի։ Մեծ տունս վաճառեցի, քարս գցեցինք, մի շան բուն էլ ինձ համար առանք, մնացած փողն էլ տղուս ճանապարհածախս եղավ։ Ամեն օր գնում եմ գերեզմանատուն։ Ավելի շատ այնտեղ եմ լինում, քան իմ բնում։ Ինչքան կարողանում մաքրում, ծաղիկ- մաղիկ եմ գցում։ Երեկ էլ չգիտեմ էլ ով փող տվեց, թե էսինչին կընտրես։ Մեկ մտածեցի, որ մի երկու ծառի շիվ առնեմ, մեր գերեզմանոցում տնկեմ, մեկ էլ ասացի՝ հարամ փող է, թող հողի տակ հանգիստ լինեմ․․․

-Տատի ջան բա ու՞մ ընտրեցիր։

  • Բոլորին էլ ջնջեցի, էս երկիրը բոլորով միասին են էս օրին հասցրել․․․

ՀԳ Քննադատելուց առաջ հիշեք, որ նման տատիներ էլ ունենք։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X