Շուշան Սարդարյանին ազատել են վարչապետի խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Շուշան Սարդարյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»։

Նշենք, որ Շուշան Սարդարյանը Աժ պատգամավոր է դարձել Հանրապետականի ցուցակով, այժմ նրա պաշտոնը թափուր կմնա։ Նա «Գազպրոմ Արմենիայի» մամուլի խոսնակի պաշտոնից պետք է հրաժարվի։ «Հրապարակը» գրել էր, որ կառավարություն է գնում-գալիս մի երիտասարդ՝ Արամ Արարատյանը, ով աշխատել է ԱԳՆ-ում, «Արմինֆո», «Մեդիամաքս» գործակալություններում, հավանաբար հենց նա կփոխարինի Շուշան Սարդարյանին։ Վարչապետն իր աշխատակիցներին ընտրում է նույն սկզբունքով, ինչ իր օգնականներին է ընտրել՝ երիտասարդ, համակրելի, բայց փորձի պակասով ու ոչ հայտնի։

Մեկնաբանություն
X