Գագիկ Բեգլարյանի եղբայրը ազատվեց պաշտոնից

Պատգամավորի մանդատ ստացածները հերթով ազատվում են իրենց պաշտոններից։ Վարչապետը որոշում է ընդունել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հակոբ Բեգլարյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»։

Նշենք, որ Հակոբ Բեգլարյանը ՏԿնախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, ով պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով թիվ 4 ընտրատարածքից։

Մեկնաբանություն
X