Բաբլոյանը մեզ հաճելի պահեր ու ստատուսներա պարգևելու․․․

Արա Բալոյանի 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ նշանակվելուն ինչպես է արձագանքում հանրությունը․

Armen Dulyan
Բայց ինչու Բաբլոյան...
էս Արա Բաբլոյանի վերաբերյալ որոշումը գիտե՞ք ինչի է նման... Երբ Սովետի փլուզումից հետո կամ վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ Հայաստանի տնտեսությունը գահավիժեց անդունդը, հետո ամեն կես տոկոս աճը ընկալվում էր որպես հսկայական առաջընթաց... Հիմա խորհրդարանում էլ նախորդի համեմատ միգուցե կես տոկոսով աճ է, բայց ինչու այդքան աննշան աճ... Ախր գեղեցիկ ու խելոք կին կա...

Mher S. Ghalechyan
Նման հիվանդ խորհրդարանին բժիշկ ԱԺ նախագահը հաստատ պետք կգա...

Derenik Malkhasyan
Բացարձակ ապաքաղաքական դեմքի խորհրդարանի նախագահի պաշտոնում նշանակելը խորհրդարանական կառավարման համակարգում, կարող է նշանակել, որ այդ մարդը զուտ տեղապահի ֆունկցիա է իրականացնելու։ Հարց այն է, թե ու՞մ համար

Armen Vardanyan
Շատ խորհրդանշական է, որ ԱԺ նոր նախագահը կլինի մանկաբույժ Արա Բաբլոյանը: Շատ ավելի լավ կլիներ, որ նա ոչ թե մանկաբույժ լիներ, այլ հոգեբույժ:
Taguhi Melqonyan
Հաշվի առնելով որ Գրիգորիչի վախտով այն վերածվել էր մանկապարտեզի, լրիվ տրամաբանական է մանկաբույժի պահը

Narine Iricyan
«Ես մանկաբույժ եմ և գիտեմ ինչպես վարվել չարաճճիների հետ»,- Արա Բաբլոյան:))))))))) ուծյուււււււ

Aris Vagarshakyan
Մի իշխանություն, որ չի օգտագործում Գալուստ Սահակյանի պոտենցիալը՝ դատապարտված է)))

Levon Panosyan
Իբր դասատուն ի՞նչ սովորացրեց, որ բժիշկն էլ բուժի...

Արամ Մանուկյան

Ինձ թվում ա Բաբլոյանը մեզ հաճելի պահեր ու ստատուսներա պարգևելու)

Հարություն Մկրտչյան
Սեպտեմբերի մեկ՝ ԱԺ-ի համար:
Պատգամավորները նոր «կաստում-շալվարներով», նոր պայուսակի տեղը՝ նոր ջպերով: Գրիչ տետր էլ ԱԺ-ի համար պետք չի:
Կին պատգամավորները առավոտ մեյք ափա բանա, կաստումչիկ յուբկեն թազա...
ԱԺ տնօրեն՝ Պարոն Բաբլոյանը նոր նոր մարդ:
Ամեն դասարան իրա դասղեկով...
Ամենատխուրը՝ նույն դասարանում մնացած և ԱԺ չանցածների համար ա, բոլոր իրենց ընկերները գնում են դասի, իրանք չէ...

Vardan Harutyunyan
·Պահանջում եմ վերադարձնել ազգի միակ ուրախություն Գալուստ Սահակյանին...

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X