Դիմում են Մուկուչյանին

Պարոն Մուկուչյան,

Ձեր կողմից հաստատված ընտրությունները իրականացվել են բոլոր ՀՀ օրենքների և օրենսդրության կոպիտ խախտմամբ:

Ավելին: Մարդիկ արդեն իրենք իրենց բերանով են խոստովանում, որ ընտրակաշառքներ են վերցրել, ինչքան էլ որ Վովա Գասպարյանը չփորձեց թաքցնել բոլոր ընտրակաշառքների ցուցակների հետքերը:

Խնդրեմ փաստ՝ ուշադիր դիտում եք 3:24 րոպեյից: Մարդիկ ասում են ստացած կաշառքի կոնկրետ չափը, նույնիսկ առանց դեմքները թաքցնելու:

https://www.youtube.com/watch?v=FbaTHWBkkMo

Հաշվի առնելով վերջին օրերին բոլոր ձեզ ներկայացրած փաստերը տեղեկացնում ենք ձեզ, որ ճանաչելով այս պետական հանցագործությունները, այսուհետև ինքներդ էլ հանդիսանում եք պետական հանցագործ:

Մենք ՀՀ քաղաքացիներս հրաժարվում ենք ենթարկվել պետական հանցագործ Սեռժիկ Սարգսյանի և նրա ՀՀԿ-բանդայի կողմից ընդունված օրենքներին, որոշումներին և մնացած այլ ալանադակություններին:

Անձամբ ձեզ, ՀՀԿ-ի և Սեռժիկ Սարգսյանի հետ միասին կանգնացնելու ենք միջազգային դատարանի առաջ սեփական ժողովրդի դեմ իրականացված պետական հանցագործությունների համար՝ այդ թվում Սահմանադրության կեղծում, մարդկանց թրաֆիկինգի ենթարկում (ՍԱՍ-ի Արտակնոց), համաատարած ընտրակաշառքների բաժանում, ոստիկանական բռնություններ սահմանադրական անձեռնմխելիություն ունեցող ՀՀ պատգամավորի նկատմամբ (Զարուհի Փոստանջյան) և տարատեսակ այլ հանցագործություններ:

Դուք բոլորդ պատասխան եք տալու Պետական Դավաճանության հոդվածով, քանզի ակտիվ մասնակցություն եք ունեցել Սեռժիկ Սարգսյանի կողմից գծագրած և իրականացված հսկայածավալ պետական հանցագործություններին ուղղված իշխանության զավթմանը և սեփական իշխանության ցմահ Նազարբաևացմանը և Լուկաշենկոյացմանը:

Այսքանը:

Մ. Տ.

Մեկնաբանություն
X