Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին՝ շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն, երբ ՀՀ գործող նախագահի լիազորությունները 2018 թ.-ին ավարտվեն, կառավարությունը նորից հրաժարական կտա և նոր կառավարությունը կձևավորվի նոր սահմանադրական կարգավորումներով։ Իսկ այս անգամ դեռ հին Սահմանադրությունն է գործում՝ նախագահը Ազգային ժողովի մեծամասնության համաձայնությամբ վարչապետ է նշանակելու, վարչապետն էլ՝ նախարարներին։ Հրաժարականից հետո 20 օրում կառավարությունը ներկայացնելու է իր ծրագիրը: Այս անգամ խորհրդարանը չի հաստատելու վարչապետի թեկնածությունը:

Մեկնաբանություն
X