Իշխանությունների հերթական «տրյուկը»

Իշխանությունները երեկ «շուստրիություն» արեցին եւ «պիկ» օրով տարածեցին կարեւոր հաղորդագրություն, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ դատարանի կողմից մեղավոր ճանաչված, ինչպես նաեւ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմադաշտային դատարանի կողմից դասալքության եւ այլ հոդվածներով մեղավոր ճանաչված ցմահ բանտարկյալ Վալերի Պերմյակովին հանձնում է ՌԴ-ին, որպեսզի պատիժն այնտեղ կրի:

Բնականաբար, օրը հատուկ էր ընտրված, երեկ թե Ծառուկյան դաշինքը, թե ՀՀԿ-ն նիստեր էր գումարել՝ հայտարարելու ղեկավար պաշտոնների թեկնածուներին։ Իշխանություններ էլ մտածեցին խառը լրահոսի մեջ սղցնել հերթական հայհոյանքների եւ անեծքների արժանանալու ենթակա լուրը։

Ի դեպ, Պերմյակովին իբր Հայաստանին հանձնելու լուրն էլ էին նման օր «ավետել», Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երեւանի» թեժ ակցիաներն էին, երբ նախագահականը հաղորդագրություն ուղարկեց՝ համեստորեն նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պերմյակովին Հայաստանին հանձնելու։ Այդպես փորձում էին մեղմել Բաղրամյանի ակցիաները, ինչը բնականաբար չստացվեց։

Չստացվեց նաեւ երեկվա «տրյուկը»․ իհարկե, Պերմյակովին հանձնելու արտահոսքը ավելի շուտ էր եղել եւ մեր երկրում որեւէ մեկը չէր հավատում, թե նա պատիժը կկրի Հայաստանում։

Մեկնաբանություն
X