Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում

Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում

Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Մեկնաբանություն
X