Արա Սաղաթելյանը նշանակվեց

«Հրապարակը» այսօր գրել էր, որ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Քիչ առաջ Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Արա Սաղաթելյանը արդեն նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։

Ի դեպ, Արա Սաղաթելյանի հորեղբոր որդին՝ Արման Սաղաթելյանն էլ ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դարձել։

Մեկնաբանություն
X