ԱԺ պատգամավորները չէին կողմնորոշվում՝ ինչպես պետք է քվեարկել (տեսանյութ, ֆոտոշարք)

>

Այսօր ԱԺ 6-րդ գումարման պատգամավորները «կողմ», «դեմ» քվեարկելով ԱԺ փոխնախագահներ էին ընտրում։ Թեկնածուներն էլ երեքն են՝ ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան դաշինքից» Միքայել Մելքումյանը։

Առաջինը ընտրությանը մասնակցեցին գեներալներ Սեյրան Սարոյանը եւ Մանվել Գրիգորյանը։ Նրանց կողքին էին նաեւ Սամվել Ալեքսանյանը, Արթուր Գեւորգյանը, Միհրան Պողոսյանը։

Պատգամավորները քվեաթերթիկները ձեռքերին չէին կողմնորոշվում՝ ինչպես են ընտրելու։ «Ցուցակը տվեք, ջնջեմ, էթամ»,-ասաց Սեյրան Սարոյանը։ Քվեախցիկից էլ դուրս գալիս կատակեց՝ ծիտիկն էլ նկարեցինք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X