Մանկապարտեզին վերջ տվեք․ Կարեն Կարապետյան

Մանկապարտեզին վերջ տվեք։ Այս մասին լրագրողների հարցերին՝ իրեն առաջարկություն եղե՞լ է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, վրդովված ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյանը հարցերին չէր ցանկանում պատասխանել։ Մի քանի անգամ կրկնելով հարցերը՝ իսկ իրեն առաջարկվե՞լ է ԱԺ նախագահի պաշտոնը․ Կարեն Կարապետյանն ասաց․ «Վերջացրեք: Արդեն ոտնահարում եք իմ իրավունքները»։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Կարեն Կարապետյանին առաջարկվել է վարչապետի պաշտոնը, մինչ այդ խոսվում էր այն մասին, որ նա եւ Էդուարդ Շարմազանովը ԱԺ նախագահի թեկնածուներն են։

Մեկնաբանություն
X