Նոր ծաղկային կոմպոզիցիաներ՝ մայրաքաղաքի փողոցներում

Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների համատեքստում երևանյան փողոցներում տեղադրվել են ծաղկային նոր կոմպոզիցիաներ: Դիզայներական գեղեցիկ լուծումներով ու բնական ծաղիկներով հագեցած կոմպոզիցիաները տեղ են գտել քաղաքի մարդաշատ վայրերում, հետիոտնային անցումներում ու ճեմուղիներում: Տարվա ընթացքում ծաղկամաններում եղած սեզոնային բնական ծաղիկները պարբերաբար կթարմացվեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություն
X