Հուշանվեր, ծաղիկներ, թախիծ ու ժպիտ ԱԺ-ում․ (ֆոտո)

>

ԱԺ փոխնախագահների ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին, Էդուարդ Շարմազանովը ստացավ 84 կողմ, 13 դեմ քվե, Արփինե Հովհաննիսյանը՝ 73 կողմ, 22 դեմ, իսկ Միքայել Մելքումյանը՝ 65 կողմ, 29 դեմ։ Երեք թեկնածուներն էլ ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալներ։

Արա Բաբլոյանը շնորհավորեց նրանց, ապա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահի նախկին տեղակալ Հերմինե Նաղդալյանին։ Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին և հայտարարեց, որ նրան այդ կապակցությամբ հուշանվեր ունեն հանձնելու։ Հուշանվեր հանձնելուց զատ ծաղիկներ նվիրեցին նախկին ու ներկա ԱԺ կին փոխնախագահներին։

Այդ պահին Գալուստ Սահակյանի և Հերմինե Նաղդալյանի դեմքին թախիծ ու ժպիտ էր նկատվում։ Ամեն դեպքում շատերը չեն հասկանում ոչ Գալուստ Սահակյանին Արա Բաբլոյանով փոխարինելը, ոչ էլ Հերմինե Նաղդալյանին Արփինե Հովհաննիսյանով։

Մեկնաբանություն
X