Ռուսաստանը արձագանքել է ԼՂ-ում լարվածության աճին

Ռուսաստանը՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումները։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարարությունը․ «Իսկապես տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը: Օբյեկտի բնույթի, վնասվածության աստիճանի և գրանցված զոհերի մասին երկկողմ տվյալները հակասական են»:

«Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա: Եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք», - ընդգծել է Զախարովան:

Մեկնաբանություն
X