Բաքուն հակադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հակադարձել է ԵԱՀԿ ՄԽ մայիսի 18-ին ԼՂ հակամարտության գոտու սրացման առնչությամբ տարածված հայտարարությանը։ Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ստանդարտ հայտարարությունները «սիմպտոմատիկ բնույթ ունեն»։

Հաջիեւը նաեւ ներկայացրել է հայկական դիքերի վրա արձակված հրթիռի հետ կապված Բաքվի տեսակետը։ Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարություն էր տարածել որում առաջին անգամ հասցեական կերպով դատապարտել էր Ադրբեջանին։

Մեկնաբանություն
X