Եվրոպայի Խորհրդի նախագահը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը

Եվրոպայի խորհրդի նախագահ Տուրբիերն Յագլանդը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը, ուշադրություն դարձնելով հատկապես Ղրիմում մոնիթորինգ անցկացնելու հնարավորությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։

«Մենք քննարկել ենք այն հարցը, թե ինչ կարող է անել Եվրոպայի Խորհուրդը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Միաժամանակ նաեւ քննարկել ենք այն հարցը, թե արդյոք ինչ հնարավորություններ կան Ղրիմում մոնիթորինգ իրականացնելու համար»։ Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների մասին առաքելությունը Ղրիմ այցելել է այս տարվա հունվարին։

Մեկնաբանություն
X