Հաիթիում ջրհեղեղին զոհ է գնացել հինգ մարդ

Առնվազն հինգ մարդ է զոհվելՀաիթիում տեղի ունեցած ջրհեղեղի հետուանքով: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը վկայակոչելով տեղի իշխանությունների հայտարարությունները: Ըստ նույն հաղորդումների եւս տասնինը նավաստի անհետ կորել է երկրի հարավային շրջանում գտնվող Գրանդ Անս քաղաքի մոտ:

Այստեղ արդեն երեք հարյուր մարդ գտնվում է ժամանակավոր տեղավորման կացարաններում, իսկ վերջին օրվա տվյալներով քսան մարդ նորից ստիպված է եղել թողնել իրենց տները ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով: Ջրհեղեղի նյութական վնասը կազմում է մոտ երկու միլիարդ դոլար

Մեկնաբանություն
X